Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Չինաստանում երկրաշարժից ավելի քան 22 մարդ է մահացել

Չինաստանում երկրաշարժից ավելի քան 22 մարդ է մահացել
22.07.2013 | 12:00

Չինաստանի Հանսյու շրջանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի, տուժածները 300-ն են։ Այդ մասին հայտնում են տեղի իշխանությունները։ Վերջին տվյալներով Դինսի քաղաքում մոտ 400 շենք է փլուզվել, ևս 5000 շենք վնասվել է։ Երկրաշարժից առաջացել են նաև սողանքներ։

5,9 մագնիտուդով երկրաշարժ Չինաստանում տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։ Էպիկենտրոնը գտնվել է Երկրի մակերևույթին մոտ, ինչը մեծ ավերածությունների պատճառ է դարձել։

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ